Հայաստան 

ԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության զորքերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը

analitik.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային սահմանը խախտելու դեպքեր չեն արձանագրվել, իսկ ԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության զորքերը գիտեն իրենց պարտականությունն ու լիովին վերահսկում են իրավիճակը: Այս մասին «Արմենպրես»-ին է հայտնել ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Արդբեջանի ՌՕՈւ-ի կողմից թռիչքներ իրականացվում են' պլանային թռիչքներ են, որոնք համարյա ամեն օր էլ լինում են:  ԼՂՀ օդային սահմանի խախտման դեպք չի գրանցվել եւ իսկ ԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության զորքերը կազմ ու պատրաստ են եւ ամբողջովին վերահսկում են իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում կարող են պաշտպանել ԼՂՀ օդային սահմանները»,- ասաց Սենոր Հասրաթյանը:



Ադրբեջանական 1news.az լրատվամիջոցը տեղեկություն է տարածել, թե Ադրբեջանը օդ է բարձրացրել ՌՕՈւ-ի մարտական կործանիչներ եւ թռիչքներ է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի Տերտերի ու Աղդամի հատվածում:    

Նույն շարքից