Քաղաքական Միջազգային 

Ավստրիայի կանցլերի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեռ Բելլեն երկրի անցումային կառավարության կանցլեր է նշանակել դատավոր Բրիգիտե Բիրլյայնին: Այս մասին նախագահը հայտնել է թվիթերյան իր էջում:

69-ամյա Բիրլյայնը կանցլերի պաշտոնում մնալու է մինչև սեպտեմբեր, երբ տեղի ունենան խորհրդարանական ընտրությունները:

Բիրլյայնը դարձավ առաջին կինը, ով ղեկավարում է Ավստրիայի կառավարությունը:

Ավելի վաղ նախագահը պաշտոնանկ էր արել կանցլեր Սեբաստիան Քուրցին:

Նույն շարքից