Հայաստան 

Ադրբեջանն ահաբեկչական երկիր է և իր վարքագծով միայն խորացնում է այդ համոզմունքը. Դ. Բաբայան

analitik.am

Լեռնային Ղարաբաղը միջազգային հարթակներում տարիներ շարունակ  հայտարարել է, որ Ադրբեջանն ահաբեկչական երկիր է: Վերջին շրջանում հայկական դիրքերի ուղղությամբ իրականացվող դիվերսիաներով, իր ագրեսիվ գործելաոճով այդ երկիրը մեկ անգամ ևս ապացուցում է այդ փաստը: Analitik.am-ի հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ վերջին օրերին հակառակորդի կողմից իրականացվող դիվերսիոն հարձակումներին:

 

Նրա խոսքով, Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ վարքի վերաբերյալ Արցախը առավել կոշտ դիրքորոշում հայտնելու կարիք չունի, քանի որ միջազգային կառույցներում միշտ էլ խստորեն դատապարտել է այդ երկրի պահվածքը: «Ինչ վերաբերում է միջազգային կառույցների՝ Ադրբեջանի գործողությունները դատապարտելու հարցին, ապա կարծում եմ, որ զգուշացումներն ու դիտողություններն այդ երկրի նկատմամբ խստացվում են՝ միայն թե ոչ հրապարակային կերպով»,- ասաց Բաբայանը:

 

Ամփոփելով՝ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ ղարաբաղյան կողմը բազմիցս հայտարարել և հիմա էլ հայտարարում է. Արցախը պատերազմ չի ուզում, սակայն եթե հակառակորդն այնումանայնիվ որոշի գործողություններ սկսել, ապա կահնդիպի անասելի ուժեղ դիմադրության:

 

Նույն շարքից