Քաղաքական 

Մեծ կտոր պոկեց, չկարողացավ «կուլ տալ». Բախում՝ նախկին թիմակիցների միջև

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Էդմոն Մարուքյանն էլի անդրադարձել է բուհերին: Կարծում եմ` մարդ պետք է խոսի այնպիսի բաներից, ինչից հասկանում է կամ տեղեկացված է:

Ագրարայինի դեպքում փորձեց մի բան ասել, մեծ կտոր պոկեց, չկարողացավ «կուլ տալ»: Հիմա անցել է ԵՊՀ-ին, ու խոսում է խորհուրդների քաղաքականացվածությունից: Լուրջ եք ասըմ, պարոն Մարուքյան: Հարցնում եք` բա ուրիշ կուսակցությունից մարդ նշանակել եք: Այո՛, նշանակել ենք, օրինակ` Ձեր հարազատ եղբորը` իմ կողմից շատ հարգված Քրիստ Մարուքյանին (վստահ եմ գիտեք նրա նշանակման մասին:

Ու մարդկանց նշանակելիս երբեք չենք առաջնորդվել կուսակցական պատկանելությամբ ու մեր քաղաքական ուժին լոյալությամբ, այլ հասարակության մեջ ունեցած ազդեցությամբ ու տվյալ բուհի հետ ունեցած առնչությամբ` որպես շրջանավարտ, գործատու և այլն:

Բուհերի ու դպրոցների ապաքաղաքականացման գործընթացն անշրջելի է, ու Դուք դա շատ լավ գիտեք և տեսնում եք:

Մարուքյանն արձագանքել է հրապարակմանը՝ գրելով՝ 

Արայիկ ջան, ես ասում եմ Ձեր պատգամովորներին նշանակել եք բուհերի խորհուրդներում, իսկ ինչ վերաբերում է իմ եղբորը ՎՊՀ ում խորհրդի անդամ նշանակելուն ապա խնդրել եք, որ նշանակեք նա էլ արդար մարդ է համաձայնվել է, բայց նա պատգամավոր չէ ու ի տարբերություն Ձեր պատգամավորների իր մանդատը վայր դրեց մնաց մեծ քաղաքականությունից դուրս: Հիմա Ձեր պատգանավոր կուսակցականներին Իմ քայլականներին ասեք կամ թող բուհերի խորհուրդներից դուրս գան կամ էլ պատգամավորի մանդատները վայր դնեն: Ավելին ես խոսում եմ բուհերի ապաքաղաքականացումից որից հասկանում եմ, իսկ, եթե այսպես Դուք շարունակեք ապականելու եք ոլորտը, որից արդեն բազմաթիվ բողոքներ ենք ստանում: Մեկ էլ կխնդրեի պատասխնեք թե այդ ոնց եղավ, որ դեմ էիք փակ գաղտնի քվեարկությամբ ԵՊՀ ում ռեկտորի ԺՊ ընտրելուն: Դե պարզ բան է փակ գաղտնիի պարագայում Ձեր թեկնածուն չէր ընտրվի, իսկ բացի պարագայում մարդիկ իշխանությունից կաշկանդված էին:

Նախարարի ու պատգամավորի հրապարակային բանավեճին կարող եք հետևել այստեղ:

 

Նույն շարքից