Հայաստան 

Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին կհանդիպեն

analitik.am

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ օգոստոսի 8-ին կամ 9-ին Սոչիում կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ անցկացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններ: Այս մասին հաղորդում է Interfax-ը:


«Նախագահների հանդիպումը տեղի կունենա Սոչիում՝ օգոստոսի 8-ին կամ 9-ին: Հույս ունենք, որ հանդիպման ժամանակ ձեռք կբերվեն շատ կարևոր պայմանավորվածություններ»,- ասել է Աբրահամյանը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը չի վախենում պատերազմից:


«Ցանկացած սադրիչ գործողություն կամ ոտնձգություն կստանա համապատասխան պատասխան: Դրա համար մենք ունենք և՛ ռեսուրսներ, և՛ ուժ: Մենք չենք վախենում պատերազմից: Իհարկե, դա լավագույն ճանապարհը չէ, սակայն մեզ այն պարտադրելու դեպքում մենք ստիպված կլինենք հաղթել: Մեզ անհանգստացնում են միայն զինծառայողների շրջանում կորուստները»,- ասել է նա:

Նույն շարքից