Հայաստան Քաղաքական գլխավոր 

Հյուսիսային Կորեայում ԱԳՆ աշխատակիցներին մահապատժի են ենթարկել ԱՄՆ-ի հետ անհաջող բանակցություններից հետո

Հյուսիսային Կորեայի առաջանորդ Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անհաջող բանակցություններից հետո Հյուսիսային Կորեայում մահապատժի են ենթարկել ԱՄՆ հարցերով երկրի պետական խորհրդի հատուկ ներկայացուցիչ Կիմ Հեկ Չհոլին: Այս մասին հայտնում է Chosun Ilbo-ը:

Պարբերականի տեղեկություններով, Չհոլից բացի մահապատժի են ենթարկվել ԱԳՆ ևս 4 աշխատակից: Պատճառն այն է, որ նրանք չեն կարողացել համաձայնության հասնել ամերիկյան կողմի հետ ԱՄՆ-Հյուսիսային Կորեա երկրորդ գագաթնաժողովի ժամանակ:

Պատժվել է նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդի առաջին տեղակալ Կիմ Են Չհոլը:

 

Նույն շարքից