ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այցով գտնվում է Աշխաբադում: Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն անձամբ է գնացել հյուրանոց, որտեղ հանգրվանել է Մեդվեդևը, որպեսզի միասին զբոսնեն քաղաքում:
ԳԱԶ-21 Վոլգա ավտոմեքենայի ղեկին եղել է նախագահը, իսկ Մեդվեդևը տեղավորվել է նրա հարևանությամբ: Նախագահն ու վարչապետը միասին փոքրիկ զբոսանք են կատարել, ապա գնացել նախագահական նստավայր աշխատանքային նախաճաշ անելու: