Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են հանդիպել Ճապոնիայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:
Իր հերթին Կրեմլի մամուլի ծառայությունը հաստատել է, որ նախագահները պայմանավորվել են հետագա շփումների մասով, սակայն հանդիպման վայրի ու ժամկետների մասին որևէ բան չի հայտնվել:
Կայացած հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ու Էրդողանը նաև խոսել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության, ինչպես նաև սիրիական Իդլիբում տիրող իրավիճակի մասին:
Հավելենք, որ G20-ի գագաթնաժողովը կայանալու է հունիսի 28-29-ին, Օսակայում: