Հասարակություն Բարի օր 

Իմ քայլի պատգամավորը մածուն էր բերել խորհրդարան Էդմոն Մարուքյանի համար

Ազգային ժողովը շարունակում է քննարկել ՀԾԿՀ-ի անդամների թեկնածուների հարցը: Խորհրդարանն արդեն հասցրել է ընտրել հանձնաժողովի 4 անդամներին: Երբ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը Իմ քայլը խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանին հրավիրեց ելույթ ունենալու,  իշխանական պատգամավորը նախընտրեց չխոսել թեկնածուի մասին և ելույթը նվիրել ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին: Ելույթի վերջում Դանիելյանը հայտարարեց, որ մածուն է բերել Ազգային ժողով, որով կոչ է անում Մարուքյանին չթունավորել մթնոլորտը:

Իր հերթին Մարուքյանը հայտարարեց, որ Դանիելյանը փորձում է ինքնահաստատվել իր հաշվին, ինչն իրենք թույլ չեն տա անել: Մարուքյանի խոսքերով, պետք չէ հենց առավոտյան նման թունավոր ելութներ ունենալ, պետք է ժպտալ, լավ սկսել օրը, քանի որ գարնան վերջին օրն է, ի վերջո:

Նշենք, որ Մարուքյանի և Իմ քայլը խմբակցության միջև բանավեճը սկսվել է երեկ, այն վերաբերում է բուհերին: Մարուքյանը մեղադրում է իշխանական պատգամավորներին բուհերի խորհուրդները քաղաքականացնելու մեջ: Նրա խոսքերով, Իմ քայլի անդամները կապ պետք է լքեն բուհերի խուրհուրդները կամ հրաժարվեն պատգամավորական մանդատից:

 

Նույն շարքից