Analitik.am-ի տեղեկություններով, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրված Գեղամ Գևորգյանը միակն է, ով համաձայնվել է գործարքի գնալ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
Մեր աղբյուրները հայտնում են, որ շուրջ մեկ տարի է, ինչ Հայաստանի բարձրագույն իշխանությունը փորձում էր հասնել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին և ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի աշխատանքից հեռացմանը:
Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հավակնորդների հետ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և ԿԳ նախարարի նախկին տեղակալ, ներկայումս «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ով ՔՊ-ի կողմից ԵՊՀ փաստացի կուրատորն է, հավակնորդների հետ բանակցելու ընթացքում դրել են նախապայման՝ ընտրվելուց հետո աշխատանքից ազատել Վահագն Վարագյանին:
Այս պայմանի հետ միակն, ով համաձայնվել է, Գեղամ Գևորգյանն է եղել, ով պարտավորություն է ստանձնել ռեկտորի կաբինետում հայտնվելուց անմիջապես հետո պաշտոնանկ անել Վահագն Վարագյանին: