Հայաստան 

Վարչապետը կհանդիպի սահմանամերձ գյուղերի ղեկավարների հետ

analitik.am

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ օգոստոսի 4-ի վաղ առավոտյան մեկնել է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան: 

 

Ամենայն հավանականությամբ, վարչապետը հանդիպելու է սահմանամերձ գյուղերի ղեկավարներին, զինված ուժերի ներկայացուցիչներին եւ բնակիչներին:

 

Նշենք, որ օգոստոսի 3-ին Հովիկ Աբրահամյանն անակնկալ մեկնել էր Նոյեմբերյան, հանդիպել տեղի գյուղապետերին, լսել նրանց առաջարկներն ու բողոքները:

 

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը վերջին օրերին ինտենսիվությամբ գնդակոծում է Տավուշի սահմանամերձ գյուղերը:

Նույն շարքից