ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը կոչ է անում հրաժարվել ծխելու սովորությունից, քանի որ այն վնասում է առողջությանը: Այսօր՝ մայիսի 31-ին, իշխանական պատգամավորը հայտարարեց՝ արդեն ժամանակն է, որ Հայաստանը միանա այն երկրներին, որոնք ակտիվ պայքար են մղում ծխելու դեմ:
Առաքելյանը հատուկ դիմեց դեռահասներին՝ նշելով, որ չափահաս քաղաքացիներն արդեն գիտեն, որ ծխելը վնասակար է. «Սիրելի պատանիներ և աղջիկներ, մի՛ արեք այդ բանը: Եթե դեռ չեք սկսել, բայց մտածում եք, մտքերիցդ հանեք, իսկ եթե արդեն սկսել եք, դեռ ուշ չէ: Ընդամենը պետք է հենց հիմա այդ տուփը հանել ու շպրտել ձեր գրպաններից և այլևս չգնել»:
Պատգամավորը նաև կոչ արեց երբեք ծխախոտ չվաճառել դեռահասներին՝ հիշեցնելով համապատասխան օրենքի մասին. «Մի՛ վաճառեք, խնդրում եմ»: