Հայաստան Քաղաքական 

Խորհրդարանում ևս մեկ լրագրող կհայտնվի. Ով է փոխարինելու Իմ քայլի պատգամավորին

Այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Վերջինս, ամենայն հավանականությամբ, փոխնախարար է նշանակվելու:

Իմ քայլի համամասնական ցուցակում հաջորդ համարը լրագրող Արթուր Հովհաննիսյանն է, ով էլ, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Խաչատրյանին: Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում արդեն շնորհավորում են նրան:

 

Նույն շարքից