Այսօր՝ մայիսի 31-ին, հայտնի դարձավ, որ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատրյանը մայիսի 30-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:
Լրագրողների հետ զրույցում, պարզաբանելով իր քայլը, պատգամավորը հորդորեց սպասել մի քանի օր՝ հիշեցնելով, որ 6 օր ժամանակ ունի դիմումը ետ վերցնելու համար:
Խաչատրյանը չհերքեց խոսակցությունները, որ հնարավոր է նշանակվի նոր ստեղծվող Կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ, սակայն նշեց, որ դեռ ժամանակ կա մտածելու:
Հարցին, թե վերջնական չէ արդյո՞ք որոշումը, Իմ քայլի պատգամավորն ասաց, որ օրենքով ինքը մեկ շաբաթ ժամանակ ունի դիմումը ետ վերցնելու կամ չվերցնելու համար:
Պատգամավորը չբացառեց ոչ ԱԺ-ում մնալը, ոչ էլ գործադիր գնալը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Խաչատրյանին փոխարինելու է լրագրող Արթուր Հովհաննիսյանը: