Կապնվեցի Ամստերդամում ապրող ընկերներիս հետ։ Մել Դալուզյանի կարևոր օրգանները խոցված չեն, արյան կորուստը շատ չի, գիտակցությունը տեղն է, կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
Նիդեռլանդների ողջ թագավորությունն, այժմ, քննարկում է մեր հայրենակցի արարքը։
Հիշեցնեմ, եր երեկ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Մելը վնասազերծել է դանակներով զինվալ երկու անձի, ովքեր փորձում էին կողոպուտ կատարել։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյան