Հասարակություն 

Թող Լարիսա Մինասյանը Վալերիանկա խմի ու պատրաստվի. Նարեկ Մալյան

Այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում Բաց հասարակության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մոտ: Այստեղ մեծ թվով քաղաքացիներ ու ոստիկաններ կան, ովքեր արգելում են ակցիայի մասնակցիներին, մասնավորապես՝ Նարեկ Մալյանին, մոտենալ Սորոսի գրասենյակ անունով հայտնի տարածքին:

Ակցիայի մասնակիցների համար անհասկանալի է, թե ինչու են իրավապահները խանգարում իրենց մոտենալ գրասնեյակին՝ մատնաշելով այն, որ օրինակ օրեր առաջ դատարանների արգելափակման ժամանակ, իրենց խոսքերով, որևէ բան չարեցին:

Քիչ առաջ իրավիճակը խիստ լարվել էր, հրմշտոց տեղի ունեցավ ոստիկանության և գրասենյակին մոտենալ ցանկացող Նարեկ Մալյանի միջև, ում խոսքերով, այս պայքարը նաև հենց ոստիկանների համար է:

Մալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պայքարը Սորոսի դեմ շարունակվելու է՝ հորդորելով կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանին Վալերիանկա խմել ու պատրաստվել իրենց պայքարին:

Նույն շարքից