Հայաստան Քաղաքական 

Թող իրենց լրագրողներին կարգի հրավիրեն. Գագիկ Ծառուկյանը զարմացած է ինքն իր վրա

Կոչ անողները թող առաջին հերթին իրենք իրենց լրագրողներին կարգի հրավիրեն, որ լրագրողը կարողանա հարգարժան մարդուն հարց տալիս չվիրավորի: Ես դեռ զարմանում եմ ինձ վրա, որ նրան այդքան կոռեկտ պատասխանեցի: Այսօր՝ մայիսի 31-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառալով լրագրողական կազմակերպությունների կոչին, որը վերաբերում էր նաև իրեն:

ԲՀԿ առաջնորդը նշեց, որ ինքը սիրում է իր երկիրը, ժողովրդին, ուզում է պիտանի լինել, իսկ լրագրողը վիրավորում է իրեն, ինչի համար պետք է պատասխան տա:

Ծառուկյանի խոսքերով, իրեն հարցեր են տալիս միայն Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մասին, սակայն դրա փոխարեն պետք է խոսել տնտեսության, ներդրումների, տնտեսական հեղափոխության մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես պետք է օգնել մարդկանց, ովքեր այսօր հացի փող չունեն. «Ամբողջ աշխարհից մարդկանց հավաքում ու բերում եմ այստեղ, որպեսզի վստահություն, հավատա լինի, որպեսզի ժողովրդի համար լավ լինի»:

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ԲՀԿ առաջնորդն ասաց, որ հայ ժողովուրդն իր խնդիրը կարգավորել է, իսկ հիմա Արցախը պետք է միջազգայնորեն ճանաչվի որպես անկախ պետություն:

Ծառուկյանը նաև նշեց, թե լավ է վերաբերվում տեսակետին, որ Ացրախը պետք է մասնակցի բանակցություններին:

Նույն շարքից