Ինչպես արդեն հայտնել ենք, այս պահին «ՎԵՏՕ» շարժումն ու մի խումբ քաղաքացիներ ակցիա են անցկացնում Բաց հասարակության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մոտ, որն ավելի հայտնի է Սորոսի գրասենյակ անունով: Այստեղ մեծ թվով ոստիկաններ կան, ովքեր ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս մոտենալ գրասենյակին:
Քաղաքացիների համար ոստիկանության պահվածքն անհասկանալի է: Նրանց խոսքերով, նույն ոստիկանությունն օրեր առաջ որևէ բան չարեց, երբ վարչապետի կոչով արգելափակվել էին դատարանները, իսկ հիմա եկել ու պաշտպանում են Սորոսի գրասենյակը և ղեկավար Լարիսա Մինասյանին:
Այստեղ է նաև «Իրավական ուղի» ՀԿ-ի համանախագահ Ռուբեն Մելիքյանը, ում խոսքերով, այսօրվա ակցիան նման է օրեր առաջ տեղի ունեցած դատարանների արգելափակման ակցիային, սակայն այս դեխպքում, ի տարբերություն նախորդի, ոստիկանությունը թույլ չի տալիս ակցիա իրականացնել: