Հայաստան 

Պատերազմը չի վերսկսվելու. Զորի Բալայան

analitik.am

Գրող-հրապարակախոս Զորի Բալայանը ավելի քան համոզված է, որ պատերազմը չի վերսկսվելու: Այս մասին նա ասաց Analitik.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանցիների կողմից սահմանին դիվերսիոն գործողությունների ակտիվացմանը:

 

«Ադրբեջանցիների կողմից հնչող կրակոցները  1994-ից ի վեր կրկնվում են հազարավոր անգամներ, և վերջին շրջանում ակտիվացած դիվերսիոն գործողությունների մեջ զարմանալի ոչինչ չեմ տեսնում: Սա Ադրբեջանն է, և նրա կողմից գործի դրվող սադրանքները միշտ էլ լինելու են»,- ասաց գրողը:

 

Հարցին՝ չպե ՞տք է արդյոք Ռուսաստանն ու ԱՄՆ ստեղծված իրադրությունում դիրքորոշում հայտնելուց զատ՝  Ադրբեջանի ագրեսիվ վարքը զսպող հստակ գործողությունների անցնեն, Բալայանը պատասխանեցեց, որ եթե ՌԴ-ն բացահայտ հայանպաստ դիրքորոշում ցուցաբերի, կստացվի, որ պատերազմն արդեն իսկ սկսվել է և վերջինս էլ  Հայաստանին եղբայրական աջակցություն է ցուցաբերում: Հրապարակախոսը նաև բացառեց ստեղծված իրավիճակում Թուրքիայի՝ Ադրբեջանին ընդգծված աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը:

Նույն շարքից