Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը (քանդակագործ՝ Արա Շիրազ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան) Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում է: Ինչպես կամայական շինարարական, վերականգնման կամ նորոգման աշխատանքներ օրենքով սահամանված կարգով անհրաժեշտ է իրականացնել մասնագետի կողմից նախագծված և փորձաքննված նախագծով: Երեկ Վարդանյան ընտանիքի հետ քննարկեցինք արձանի հետնապատի վերականգնման հարցը, Վարդանյան ընտանիքը պատրաստակամություն հայտնեց իր միջոցներով իրականացնել հուշարձանի վերականգումը, ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը և փորձաքննությունը, ինչպես նաև հետագա վերականգնման աշխատանքները:
Վարդանյան ընտանիքը սա էլ կանի...