Հայաստան 

Բարձրացվել են զինվորական պարգևավճարները, այն ստանալու համար հարկավոր է դիմում ներկայացնել

analitik.am

Օգոստոսի 1-ից բարձրարցվել է հաշմանդամ և զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական օգնությունների չափը, որը վերջին օրենսդրական փոփոխությունների համաձայն կոչվում է պարգևավճար:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը, դրանք բարձրացվել են շուրջ 10-50 տոկոսով՝ կախված որոշակի կատեգորիաներից:

«Մինչ օրս զինվորականների համար նախատեսված դրամական օգնություն ստացող անձիք կարող են դիմել նախարարություն ավելի բարձր ամսական պարգևավճար ստանալու համար: Օրինակ՝ ՀՀ-ի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքին տրվող պարգևավճարի աճը կկազմի 20%, այսինքն՝ եթե նախկին 26 000 դրամի փոխարեն կկարողանան ստանալ 31 000 դրամ: Իսկ չափահաս երեխայի առկայության պարագայում ներկայումս տրվող 33 000 դրամի փոխարեն հնարավորություն ունեն ստանալու 38 000 դրամ»,- ասաց նա:

Նախարարության ներկայացուցիչը նշեց նաև, որ նշված պարգևավճարները բարձրացվել են նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և ԽՍՀՄ տարիներին այլ երկրներում մարտական գործողություններին մասնակից զոհված զինծառայողների ընտանիքների համար: Պարգևավճարի բարձրացումը կկազմի մինչև 50%:

Պարգևավճարների բարձրացման պարագայում պետբյուջեից ամսական կպահանջվի 120 մլն դրամ կամ այս տարվա օգոստոսից սկսած մինչև տարեվերջ այն կկազմի շուրջ 600 մլն դրամ: «Բայց ուզում եմ ընդգծել, որ ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն հատկացվել, բարձրացումները ֆինանսավորվելու են ներքին խնայողությունների հաշվին»,- ասաց Սմբատ Սաիյանը:

Նույն շարքից