Հասարակություն 

Ճշտում. ուսումնական վարժանք Գյումրի քաղաքում

Մայիսի 31-ին Գյումրու քաղաքապետարանի շենքում կկայանա «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով Արտակարգ իրավիճակների նախարարության ուսումնական վարժանք:

Որոշ լրատվամիջոցներով թյուրիմացաբար ուսումնական վարժանքի փոխարեն տարածվել է երկրաշարժի մասին տեղեկություն:

ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք չտրվել խուճապի, ևս մեկ անգամ հիշեցնելով, որ խոսքը վերաբերում է ԱԻ նախարարության ուսումնական վարժանքին:

Նույն շարքից