Հնդկաստանում կինը հարսանիքից 2 շաբաթ անց հեռացել է ամուսնուց: Այս մասին հայտնում է NDTV-ն:
Հայտնվում է, որ կինը փախուստի է դիմել իր հետ տանելով տանը եղած գումարն ու թանկարժեք զարդերը: Այն բանից հետո, երբ կինն անհետացել է, տեղեկությունենր չկան նաև հոգևորականից, ով ամուսնացրել է զույգին: Ազգականները կարծում են, որ վերջիններս սիրավեպ են ունեցել դեռ մինչև հարսանեկան արարողությունը:
Հիմա անհետ կորած սիրահարները հետախուզման մեջ են: