Հայաստան Ռազմական 

Սեյրան Օհանյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է սահմանային գոտու իրավիճակը

analitik.am

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը օգոստոսի 4-ին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրադրությունը:


ՊՆ եւ ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ թե՛ ՀՀ պաշտպանության նախարարը, թե՛ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խորը մտահոգություն են հայտնել վերջին շրջանում լարվածության սրման վերաբերյալ եւ դիտարկել են իրավիճակը լիցքաթափելու ուղիները՝ նախեւառաջ Մինսկի խմբի գործընթացի միջոցով: Դեսպան Հեֆերնն իր ցավակցություններն է փոխանցել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքներին եւ կոչ արել  բոլոր կողմերին մեղմել իրավիճակը:

Նույն շարքից