Հայաստան 

ԼՂՀ վարչապետն անցած գիշերը կրկին անցկացրել է մարտական հենակետում

analitik.am

Անցած գիշեր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը անցկացրել  է  մարտական հենակետերից մեկում՝ կամավորների և զինվորականների հետ: Արա Հարությունյանն օրվա ընթացքում շրջել է մի քանի մարտական դիրքերում, իսկ գիշերը զինծառայողների հետ մարտական հերթապահություն է իրականացրել մարտական հենակետերից մեկում:


  Այս մասին  «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Աղբյուրի հաղորդմամբ, դիրքապահների մոտ ոգևորվածությունը ավելի քան բարձր էր, և տիրում էր միասնականության ջերմ մթնոլորտ:


Տեղի զինվորների ու սպայակազմի մարտական ոգին, ավելի էր բարձրացել թե՛ վարչապետի, թե՛ կամավորների ներկայությամբ:


Արա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել զինվորականներին՝ անձնվեր ծառայության համար, իսկ կամավորներին՝ սեփական նախաձեռնությամբ առաջնագիծ մեկնելու համար: Նրա խոսքով՝ թեև ռազմական տեսանկյունից այդ քայլի անհրաժեշտությունը չկար, սակայն անգնահատելի է կամավորների աջակցության բարոյահոգեբանական դրական ազդեցությունը թե՛ զինվորի, թե՛ հասարակության  վրա:    


Նշենք, որ օգոստոսի 3-ին ևս վարչապետը մեկնել էր դիրքեր որտեղ էլ անցկացրել է գիշերակացը:

Նույն շարքից