Հայաստան 

Հակառակորդը հրադադարը խախտել է 400 անգամ. Արցախի ՊԲ

analitik.am

Oգոստոսի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ:

 

Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:

 

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են կործանիչ հարված հասցնել հակառակորդի ցանկացած նահահարձակ գործողության:

 

Նշենք, որ Նշենք, որ վերջին շրջանում լարվածություն կա ղարաբաղա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմանին: Հակառակորդն ունի առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր:

Նույն շարքից