Մայիսի 29-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպում ունեցավ Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի՝ Եվրոպայի հարցերով տեղակալ Վալիդ Ալ-Խուբեյզիի (Walid Al-Khobaizi) հետ:
Հանդիպման ընթացքում դեսպան Բաղդասարյանը և Վալիդ Ալ-Խուբեյզին կարևորեցին երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Կողմերն անդրադարձ կատարեցին արդեն իսկ իրականացրած աշխատանքներին ու ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նախանշելով այս ուղղությամբ հետագա քայլերի հաջորդականությունը։
ՀՀ դեսպանն ու Քուվեյթի ԱԳ նախարարի տեղակալը նաև մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ընթացիկ տարածաշրջանային հարցերի շուրջ։