Հայաստան 

Սերժ Սարգսյանը Բրյուսելում ներկայացրել է Ադրբեջանի կողմից կատարված ոտնձգությունների մանրամասները և հետևանքները

analitik.am

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը Tert.am-ի հետ հեռախոսազրույցում մանրամասներ է ներկայացրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելում անցկացրած հանդիպումներից։ «Բրյուսելում անցկացված` Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումների ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը ոչ արարողակարգային բազմաթիվ շփումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ: 



Երկկողմ հարաբերությունների շուրջ մտքերի փոխանակությունից բացի, այդ շփումներում հատկապես կարևորվել է մեր տարածաշրջանում խաղաղության վերականգնման առաջնահերթությունը, և ՀՀ Նախագահը ներկայացրել է հաստատված խաղաղության դեմ վերջին օրերին Ադրբեջանի կողմից կատարված ոտնձգությունների մանրամասներն ու հետևանքները: 

 

Մասնավորապես, Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ոչ պաշտոնական շփումներում քննարկվել է նաև ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակմանն առնչվող հարցեր»,- տեղեկացրեց Արման Սաղաթելյանը:

Նույն շարքից