Հայաստան 

Ռուսաստանը շահագրգիռ է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավորինս ձգձգվի. քաղաքագետ

analitik.am

Ռուսաստանը շահագրգիռ է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավորինս ձգձգվի, քանի որ շատ լավ գիտակցում է՝ խնդրի շուտափույթ լուծման դեպքում Հայաստանը արագորեն դուրս կգա իր ազդեցության տիրույթից: Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

 

Անդրադառնալով այն թեմային, թե աշխարհաքաղաքական խոշոր կենտրոններից որոնք են առավել շահագրգիռ ղարաբաղյան պատերազմի վերսկսման մեջ, քաղաքագետը նկատեց. «Դրանք հիմանակնում այն սուբյեկտներն են, որոնք նպատակ ունեն ուկրաինական խնդրից շեղելու Ռուսաստանի ուշադրությունը՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և ՆԱՏՕ-ն»:

 

Ամփոփելով՝ Գագիկ Համբարյանը նշեց, որ վերջին մի քանի տարում Ռուսաստանն զգալիորեն թուլացրել է Հարավային Կովկասում ունեցած դիրքերը: «Դա տարածաշրջանում ՌԴ-իկողմից իրականացված կոմպլեմենտար քաղաքականության հետևանք է: Մանավանդ Հայաստանում վերջին շրջանում հակառուսական տրամադրությունները սրվել են՝ կապված Ադրբեջանին մեծաքանակ զենք վաճառելու հանգամանքի հետ: Այս մասին հայտարարեց նաև երկրի ղեկավարը՝ վերջերս Արգենտինա կատարած այցի ժամանակ»,- հիշեցրեց քաղաքագետը:

 

 

Նույն շարքից