Հասարակություն 

Առևանգել են թեքվոնդոյի չեմպիոնին և ստիպել են հանել իր հաշիվներից 12 միլիոն

Մոսկվայում ոստիկաններ ներկայացած անհայտ անձինք առևանգել են թեքվոնդոյի Ռուսաստանի և Եվրոպայի չեմպիոն Սերգեյ Չմուլյային և ստիպել են նրան հանել իր ընկերության հաշիվներից 12 միլիոն։ Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն` հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:

Աղբյուրի համաձայն, մայիսի 30-ին առևանգողները մտել են չեմպիոնի տուն, որից հետո նրան տարել են մեկ այլ բնակարան, որտեղ վերջինիս ստիպել են ստորագրել երրորդ անձանց հաշվին 12 միլիոն ռուբլի փոխանցման փաստաթղթերը, ինչից հետո բաց են թողել:

Նշվում է, որ ոստիկանության բաժին դիմել է Չմուլյայի մայրը, քանի որ որդին երկար ժամանակ կապի դուրս չի եկել:

Նույն շարքից