Հայաստան 

Կան ուժեր, որոնք շահագրգիռ են ղարաբաղյան հակամարտության ժամանակավոր էսկալացիայով. քաղաքագետ

analitik.am

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով, քիչ հավանական է, որ լայնածավալ պատերազմական գործողություններ սկսվեն, քանի որ դեպքերի այդօրինակ զարգացումն աշխարհաքաղաքական որևէ միավորի այս պահին ձեռնտու չէ: Նման տեսակետ նա հայտնեց Analitik.am-ի հետ զրույցում՝ հավելելով, որ պատերազմի վերսկսումը տարածաշրջանում կհանգեցնի քաղաքական և տնտեսական ապակայանուցման:

 

«Պարզապես կան ուժեր, որոնք շահագրգիռ են հակամարտության ժամանակավոր էսկալացիայով , և դա այն պատճառով, որ հասնեն ստատուս-քվոյի փոփոխության վերաբերյալ դիրքորոշման փոփոխության: Այդ ուժերից է մասնավորապես Կրեմլը, որը նպատակ ունի Հարավային  Կովկասում և աշխարհում էլ ավելի ամրապնդել իր դիրքերը, կանխել տարածաշրջանային երկրների՝ Արևմուտքի հետ սերտացող կապերը»,- նշեց քաղաքագետը:

 

Էդգար Վարդանյանի համոզմամբ, Ռուսաստանն անում է ամեն բան, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կողմերը վերանայեն իրենց դիրքորոշումները և պատրաստ լինեն գնալ փոխզիջումների: «Այսպիսի իրավիճակում Կրեմլը կկարողանա ինքնուրույն լուըծել խնդիրըկախման մեջ պահելով թե իր կողմից զինամթերք ստացող Ադրբեջանին և թե Հայաստանին»,- ասաց նա:

Նույն շարքից