Դերասան և ռեժիսոր Բրյուս Լիին «Universal Geneve Polerouter» ապրանքանիշի ձեռքի ժամացույցը Հոնկոնգում աճուրդի ժամանակ վաճառվել է 25 հազար դոլարով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Philips» աճուրդի տանը։
Նշվում է, որ 35 մմ տրամաչափով կաշվե գոտիով ոսկե ժամացույցն արտադրվել է 1950-ականներին: Իսկ 1968 թվականին Բրյուս Լին նվիրել էր այն իր առաջին աշակերտներից մեկին՝ Հերբ Ջեքսոնին:
Նշվում է նաև, որ գնորդին տրամադրել են ժամացույցի հետ տրամադրել են լուսանկարներ, որոնցում Բրյուս Լին է՝ ժամացույցը ձեռքին ռեժիսոր Ֆիլ Կարլսոնի «Փշրողների թիմը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: