Հասարակություն 

Փրկարարները բռնել են 2 գյուրզա և 2 չպարզված տեսակի օձ

Մայիսի 30-ից հունիսի 1-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքում, Սյունիքի մարզի Հախլաթյան և Կոտայքի մարզի Զովունի գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 2 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից