«Իսկ ինչո՞վ է տարբերվում այս իշխանությունը իր մոտեցումներում պետականաշինության, պետական ինստիտուտների, դրանց գնահատման և այլ հարցերում նախորդ իշխանություններից։
Ընդամենը նախորդները ավելի քաղաքակիրթ փաթեթավորմամբ էին մատուցում իրենց ցանկությունները, իսկ այսօրվա իշխանությունները՝ շատ ավելի ոչ պրոֆեսիոնալ՝ առանց գոնե ձևական հիմնավորումների։
Ուղղակի մենք այսպես ենք ցանկանում, և վերջ:
Բայց կրկնեմ, այս գործելաոճը ոչ մի աղերս չունի 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ հռչակված գաղափարների հետ: Ուղղակի նոնսենս է՝ ինչ ենք հռչակում և ինչ ենք անում»։