Հայաստան 

Սեյրան Օհանյանը սահմանի իրավիճակը քննարկել է ՌԴ դեսպանի հետ

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 5-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը:


ՊՆ եւ ՌԴ դեսպանատան համատեղ հայտարարության մեջ ասվում է, թե ՀՀ պաշտպանության նախարարը եւ ՌԴ դեսպանը իրենց մտահոգություններն են կիսել շփման գծում լարվածության աճի վերաբերյալ եւ քննարկել իրավիճակը  կայունացնելու հնարավորությունները: Երկուստեք կարեւորվել է  հակամարտության կարգավորման ընթացքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային ուղով շարունակելու անհրաժեշտությունը:


Պարոն Վոլինկինն իր ցավակցություններն է փոխանցել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին:

Նույն շարքից