«Արցախից ժամանած մեր բալիկներն այսօր առավոտյան այցելել են «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ու դպրոցի մարզիչների և սաների օգնությամբ սովորել սառույցի վրա պարելու և թռիչքներ կատարելու նրբությունները։
Երեխաների մեծ մասն առաջին անգամ է Երևան այցելում։
Այսօր նրանց դեռ բազմաթիվ անակնկալներ են սպասվում»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։