Հասարակություն Բարի օր 

«Սուտ Նիկոլ» ակցիայի շրջանակներում ձերբակալվել է մոտ 30 մարդ. «Սուտ Նիկոլ» ակցիայի նախաձեռնող խումբ

Մեկ տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանի ռեյտինգը մինիմումի վրա էր՝ 10–12 տոկոս, նույնիսկ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն այդպիսի հիստերիկ հրահանգներ չէր իջեցնում իրավապահ մարմիններին՝ պայքարել փողոցային ակցիաների դեմ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Սուտ Նիկոլ» ակցիայի նախաձեռնողներից Արթուր Դանիելյանը։

Դանիելյանը նշեց նաև, որ այս ակցիայի շրջանակներում  ավելացել է ձերբակալված անձանց թիվը. «Ձերբակալվել է մոտ 30 մարդ: Իմ համար սա բավական լուրջ ցուցանիշ է, որը վկայում է այն մասին, որ սուտ են ոչ միայն Սուտ Նիկոլի այն պնդումները, որը վերաբերում է արտաքին քաղաքականությանը, տնտեսությանը, այլ նաև ներքին քաղաքականությանը: Փաստացի այս պահին Նիկոլի վարկանիշը կարողանում են փրկել, թեպետ չգիտեմ էլ կարողանում են, թե չէ, բայց համենայն դեպք, պաշտպանում են միայն իրավապահ մարմինները և վարչական շրջանների աշխատակիցները: Մեր տեղեկություններով, գիշերը ժամը 12:00-ից ուժեղացված ռեժիմով են աշխատել, իսկ բազմաթիվ քաղաքներում թույլ չեն տվել մեր մասնակիցներին մոտենալ այն վայրեր, որտեղ ակցիա էին ցանկանում իրականացնել: Նշենք նաև, որ ակցիայի հետ զուգահեռ կոմունալ ծառայությունների աշխատակիցներն էին աշխատում և ջնջում մեր գրառումները: Չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարող է մարդ, ով ունի հասարակության բացարձակ մեծամասնության համակրանքը, վախենա ինչ-որ գրաֆիտիներից, բայց փաստ է, որ կոմունալ ծառայությունները և իրավապահ մարմիններն իրար հետ ուժեղացված ռեժիմով հսկել էին, որ  Նիկոլ Փաշինյանի անվանը ոչ մի բան չդիպչի այսօր»:

«Սուտ Նիկոլ» ակցիայի նախաձեռնողներից Կոնստանտին Տեր–Նակալյանն իր հերթին նշեց, որ երբ մարդ դեռ ոչինչ չարած բերման է ենթարկվում ոստիկանություն, դա  քաղաքական հետապնդման ակնառու օրինակ է. «Այս ակցիան ոչ այլ ինչ է, քան ազատ խոսքի, քաղաքական դիրքորոշման արտահայտման սահամանադրական իրավունքի իրացում, և մենք արդեն որերորդ անգամ տեսնում ենք, թե ինչ աստիճանի ցինիզմի է հասել երկակի ստանդարտների կիրառումն իշխանությունների կողմից»:

 

Նույն շարքից