Հասարակություն 

Կասկածում եմ Վահե Գրիգորյանի իրավաբանական պրոֆեսիոնալիզմի վրա. Արթուր Ղազինյան

Սահմանադրական դատարանի նոր անդամի թեկնածուին հրապարակային հարց եմ ուղղել և ակնկալում եմ որ նա կպատասխանի այս հարցին.

Վահե Գրիգորյանը պնդում է և հավատում է, որ 2008թ. ընտրությունների ընթացքում տապալվել է ՀՀ ահմանադրական կարգը.

1. Վերականգնվել՞ է արդյոք սահմանադրական կարգը Հայաստանի Հանրապետությունում;

2. Եթե այո, երբ՞ և ինչ՞ պայմաններում է վերականգնվել «տապալված» սահմանադրական կարգը;

3. Ինչ՞ իրավական հետևանքներ է առաջացրել սահմանադրական կարգի տապալումը Հայաստանի Հանրապետությունում:

Հայտարարել եմ, որ կասկածում եմ Վահե Գրիգորյանի իրավաբանական պրոֆեսիոնալիզմի վրա և պնդում եմ, որ նա քաղաքականապես չեզոք չէ, հետևաբար չի համապատասխանում ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի պահանջներին:

Խոսել եմ նաև ՀՀ դատական համակարգի շուրջ ձևավորված իրադրության մասին, «Մեկ Հայաստան» կուսակցության առաջիկա անելիքների, մասնավորապես, «Իրավական անվտանգության համապարփակ հայեցակարգի» մշակման աշխատանքները սկսելու մասին:

Արթուր Ղազինյան

Նույն շարքից