Եվրախորհրդարան ընտրված կանանց թիվը զգալիորեն ավելացել է և շատ ավելին է, քան մինչև հիմա եղել է, բայց տղամարդիկ դեռևս կազմում են Եվրախորհրդարանի անդամների 60 տոկոսը: Այս մասին տեղեկանում ենք The Guardian-ից, որն էլ հղում է կատարում Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների նախնական վերլուծությանը։
Նշվում է, որ Եվրախորհրդարանի պատգամավոր կանանց թիվը վերջին հինգ տարում ավելացել է՝ 36 տոկոսից հասնելով 39 տոկոսի։ Եթե 2014-ին գենդերային քվոտաներ կուսակցությունների համար մտցրել էին 8 երկրներ, ապա 2019-ին այդ երկրների թիվը կազմել է 11։
28 անդամ պետություններից 6-ը ցուցաբերում է խորհրդարանականների հավասարակշիռ խումբ. Շվեդիա (55 տոկոս), Ֆինլանդիա (54), Ֆրանսիա (50), Սլովենաի (50), Լյուքսեմբուրգ (50) եւ Մեծ Բրիտանիա (47 տոկոս)։
Նշենք նաև, որ Կիպրոսից ոչ մի կին խորհրդարանական չկա, Սլովակիան երկու կին է ընտրել 14 խորհրդարանականից։ Ավելի բարձր գենդերային արդյունքներ ունեն Իռլանդիան (27 տոկոս), Հունաստանը (23,8 տոկոս) և Բուլղարիան (29 տոկոս)։
Ըստ պարբերականի, Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները կարող են կյանքի կոչել ԵՄ ղեկավարների կոչերը՝ ընտրել կին քաղաքական գործիչների, որոնք կկարողանան փոխարինել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին և Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին։