Հասարակություն գլխավոր 

Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր ազգի բոլոր մանուկներին.Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր ազգի բոլոր մանուկներին՝ հայցելով, որ Ամենակալ Աստված Իր հովանու ներքո պահի ու պահպանի հայ մանուկներին` պարգևելով խաղաղ ու անվրդով կյանք:

Աղոթում ենք, որ նրանք հասակ առնեն Աստծո օրհնության ու սիրո ներքո, լինեն արժանավոր զավակներն իրենց ընտանիքների, մեր հավատավոր ժողովրդի, գովարժան վարքով շենացնեն մեր Հայրենիքը և հավելեն փառքն ու պատիվը ազգիս հայոց:

Մեր պատգամն ենք ուղղում նաև ծնողներին, որպեսզի սիրեն մեր մանուկներին, ինչպես Տերը սիրեց, և մշտական գուրգուրանքի և ուշադրության առարկա դարձնեն նրանց: Թող նաև յուրաքանչյուր հայորդի իր կարողությունների սահմանում նպաստի, որպեսզի մեր մանուկները երջանիկ ապրեն, լինեն ազգի աստվածասեր ու հայրենասեր զավակներ:

Օրհնությամբ՝

Գարեգին Բ
Կաթողիկոս Ամենայն Հայոց

Նույն շարքից