Հասարակություն Բարի օր 

Բողոքի ակցիա Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամների» հայաստանյան գրասենյակի դիմաց. «Հպարտ» երիտասարդական շարժում

Այսօր՝ հունիսի 1-ին «Հպարտ» երիտասարդական շարժումը «Բաց հասարակության հիմնադրամների» հայաստանյան գրասենյակի (Սորոսի հիմնադրամ) առջև անցկացրել է բողոքի ակցիա, որը նվիրված է երեխաների իրավունքների պաշտպանությանը: Այս մասին տեղեկանում ենք շարժման ՖԲ էջից:

 

«Ակցիայի ընթացքում ևս մեկ անգամ կարևորվեց մեր երեխաների իրավունքերի և արժեքների դերն ու նշանակությունը մեր բոլորիս համար։
Մեր երեխաներն ապրելով ազատ, անկախ երկրում պետք է պաշտպանված զգան իրենց և ոչ ոք չպետք է փորձի զրկել նրանց արժանապատիվ մանկությունից ոտնահարելով և խեղաթյուրելով նրանց պարզ և անբասիր մանկությունն ու արժեքային համակարգը։
Հայ մանուկը պետք է մեծանա ավանդական ընտանիքում, ազգային արժենքներն իր մեջ կրելով։ Նրանց պետք է զերծ պահենք այլասերվածության քարոզչությունից և այդ ամենը հնարավորինս հեռու լինի նրանց տեսադաշտից։

Շնորհավոր սիրելի փոքրիկներ» ,- ասված է շարժման տարածած հայտարարության մեջ:

 

Նույն շարքից