«Ապրիլյան իրադարձության» հանձնժողովի ստեղծումը կլինի լավագույն նվերը Իլհամ Ալիևին: Այ ԱԺ ոչ բարով նախագահ Արայիկ Միրզոյան, ինչի՞ համար էս ապրիլյան քառօրյա այդ հերոսական պատերազմը անվանում «ապրիլյան իրադարձություն»: Դրանով դուք հասկանում եք՞, որ արժեզրկում եք այն մեծ հաղթանակը, որ կերտել է հայ ազգը իր հերոսական որդիների արյան գնով: Դուք հասկանում եք՞, որ արժեզրկում եք այդ օրերի հայ ժողովրդի հավաքական համախմբվածությունը, միասնությունը, թշնամու դեմ հաղթանակ տանելու վեհ զգացմունքները: Այդ հանձնաժողովը թող առաջին հերթին քննի և հասկանա, թե որտեղ էին և ինչ ավանդ են ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ իմ քայլական ներկա բարձրաստիճան պաշտոնյաները, ինչի՞ բանակում չեն ծառայել: Ցավում եմ և որպես հայ և որպես հարկատու, որ մեր ժողովրդի հաշվին դուք ծավալում եք հակապետական, ապազգային գործունեություն:
ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյան
