ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն է հայտնել միասեռականներին: Այս մասին հայտնում է «DW»-ը։
Նշվում է, որ ԱՄՆ-ում հունիս ամսին սկսվելու է ԼԳԲՏ «Pride Month» շարժման միամսյակ, որի ընթացքում գեյերը, լեսբուհիները, բի և տրանսսեքսուալները բացահայտ կցուցադրեն իրենց կողմնորոշումը և կփորձեն իրենց հանդեպ հանդուրժողականության հասնել։
Թրամփն այս առիթով թվիթերյան իր էջում գրել է․ «Իմ վարչակազմը սկսել է հոմոսեքսուալության ապաքրեականացման գլոբալ արշավ և հրավիրում է բոլոր երկրներին միանալ մեզ»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ առաջիկա ամսին պետք է համերաշխություն ցուցաբերել ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչների հետ աշխարհի տասնյակ երկրներում, որոնք իրենց սեռական կողմնորոշման համար ենթարկվում են պատիժների, բանտարկությունների և մահապատժի։
