Հայաստան 

Աշխարհը չի կարող ընդունել հակամարտությունը, որը սառեցված է մնում ավելի քան 20 տարի

analitik.am

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշը մտահոգություն է հայտնել Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության վերջին դեպքերի կապակցությամբ և կոչ է արել կողմերին հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

 

«Իրավիճակի այս սրացումը Լեռնային Ղարաբաղի շուրջ մեկ անգամ ևս ցույց տվեց, որ աշխարհը չի կարող ընդունել հակամարտությունը, որը սառեցված է մնում ավելի քան 20 տարի: Բոլոր կողմերը պետք է զերծ մնան բռնությունից ու սադրանքներից, հատկապես, քաղաքացիական անձանց նկատմամբ, և շտապ հաստատեն, որ հավատարիմ են հակամարտության դիվանագիտական հանգուցալուծմանը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է առաջին քայլն անեն այս շաբաթ Սոչիում»,-հայտարարել է Սոարեշը:

 

Նա նաև հորդորել է միջազգային հանրությանը, մասնավորապես, ԵԱՀԿ-ին, նորովի դիտարկել հակամարտության կարգավորումն ու նոր գաղափարներ ու մեխանիզմններ մշակել, որոնք կարող են իրագործվել:

 

Սոարեշը նշել է հայկական պատվիրակության մասնակցությունը վերջերս Բաքվում կայացած ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին և կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին սատարել խորհրդարանական ու այլ ձևաչափերի շփումներին երկու երկրների կառավարությունների ու հասարակությունների միջև:

Նույն շարքից