Հայաստան 

Ադրբեջանցի դիվերսանտները պետք է խստորեն պատժվեն. Ս. Օհանյան

analitik.am

Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանում վնասազերծված ադրբեջանցի դիվերսանտները չեն կարող դիտարկվել գերիների կարգավիճակում: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

«Նրանք հանցագործներ են: Խմբի նպատակը տեղեկությունների հավաքագրումն էր: Նրանց մոտ հայտնաբերված նյութերը ցույց են տալիս, որ վերջիններս ուսումնասիրել են ենթակառուցվածները, ռազմական մասերը, բանակային ստորաբաժանումների տեղաշարժերը: Դա պետք է ադրբեջանական ղեկավարության կողմից համապատասխան որոշման հիմք ծառայեր: Նրանք հանցագործներ են, եւ պետք է դատապարտվեն Լեռնային Ղարաբաղի եւ միջազգային օրենսդրությանը համապատասխան», - ընդգծել է Սեյրան Օհանյանը:

 

Հիշեցնենք, որ ադրբեջանական խմբի երկու անդամներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիեւը կալանավորված են: Խմբի երրորդ անդամը ոչնչացվել է:

Նույն շարքից