eBay առցանց աճուրդում, որն անցկացվում է առցանց, Berkshire Hathaway ընկերության հիմնադիր Ուորեն Բաֆեթի հետ ճաշելու իրավունքը վաճառվել է 4.57 մլն դոլարով: Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Նշվում է, որ աճուրդը շահողը նախընտրել է իր ինքնությունը գաղտնի պահել և կարող է ևս 7 մարդու հրավիրել Smith & Wollensky ռեստորան, որը գտնվում է Նյու Յորքի կենտրոնում:
Նշվում է նաև, որ հաղթողն ամերիկացի ներդրողի հետ հանդիպմանը կարող է ցանկացած հարց տալ, բացի Բաֆեթի առաջիկա գործնական ծրագրերի մասին:
Հիշեցնենք, որ վերոնշյալ աճուրդն անցկացվում է 2000 թվականից: Իսկ նախորդ ցուցանիշը գրանցվել է 2012֊ին և 2016֊ին, երբ անհայտ անձինք Բաֆեթի հետ ճաշելու համար վճարել են 3 456 789 դոլար։