Հայաստան 

«Հայաստանի եվրոպական բարեկամներ»-ը մտահոգություն է հայտնել ԼՂ շուրջ իրավիճակի լարվածության հետ կապված

analitik.am

«Հայաստանի եվրոպական բարեկամներ» (ՀԵԲ) կազմակերպությունը հայտարարությամբ է հանդես եկել, որով իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին օրերին իրավիճակի լարվածության հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, այս մասին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից:

Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է, որ կազմակերպությունը կիսում է Լեռնային Ղարաբաղի շուրջ բռնությունների աճի հետ կապված Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ ներկայացուցիչների մտահոգությունները:

«Սահմանամերձ հատվածներում ապրող քաղաքացիական բնակչությունը դառնում է հակամարտության թիրախ, ինչը միանշանակ անհանգստացնող հանգամանք է»,- ընդգծել է կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: 

«Հայաստանի եվրոպական բարեկամները», հիշատակելով, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային հատվածում վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի առչնությամբ միջազգային հանրության կոչերը, միաժամանակ կոչ է անում ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Հերբեր Սալբերին քայլեր ձեռնարկել լարվածության մեղմացման ուղղությամբ: 

Նույն շարքից