ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի հոգեհանգստի արարողությանը։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը: