Հայաստան Ռազմական 

Ադրբեջանը միշտ էլ ագրեսիա է դրսեւորել նախագահների հանդիպումներից առաջ. Հ. Աբրահամյան

analitik.am

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներից առաջ միշտ էլ հակառակորդը ագրեսիվություն է դրսեւորել շփման գծում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Վանաձոր կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով սահմանին առկա լարվածությանը:


«Երբ որ երկու նախագահների հանդիպումն է նախատեսվում, միշտ էլ հանդիպումից առաջ ադրբեջանցիներն ագրեսիվություն են դրսեւորել: Ամեն դեպքում մենք համախմբված ենք, ամեն ինչին պատրաստ ենք»,- ասաց վարչապետը:


Նշենք, որ երկու նախագահների հանդիպումը կկայանա օգոստոսի 8-ին Սոչիում:



Նույն շարքից