Հասարակություն 

3 մետրանոց ալիգատորը գիշերը կոտրել է ապակին և ներխուժել տուն

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 3 մետր երկարություն ունեցող ալիգատորը կոտրել է լուսամուտի ապակին և ներխուժել է տուն: Այս մասին հայտնում է CBS News-ը:

Գիշատիչը տուն ներխուժել է գիշերը, երբ բնակիչները քնած են եղել: Մինչև տանտերերը կնկատեին ալիգատորին, վերջինս հասցրել էնյութական վնաս հասցնել:

Կոկորդիլոսին նկատել է տան հայրը, ով խոհանոց գնացել է ուտելիք վերցնելու: Նա անմիջապես զանգահարել է ոստիկանություն:

Միջադեպի արդյունքում տուժածներ չկան:

 

Նույն շարքից